ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՀՀԿ-ն հերոսաբար հաղթահարում է

ՀՀԿ-ն հերոսաբար հաղթահարում է
24.10.2012 | 17:17

«ՀԱԿ-ը փորձում է իրեն ցույց տալ այնպիսի քաղաքական ուժ, որը նախկինում խնդիրներ չի ունեցել ու այսօր լուսնից է իջել, բազում թերություններ է տեսնում և դրանց շտկման մասին խոսում: Այսօր ինչ ունենք, դրանց մի մասը ՀԱԿ-ի վատ ժառանգությունն է, որը ստիպված ենք հերոսաբար հաղթահարել ու վերացնել»,-հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը` հընթացս նկատելով, որ նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես չի գա: «Փոքր քաղաքական ուժերն անընդհատ փորձում են պտտվել ԲՀԿ-ին միանալու շուրջ: Սակայն չեմ կարծում, որ փոքր քաղաքական ուժերը կարող են ԲՀԿ-ին ինչ-որ ձևով գայթակղել, որ իրենց միանա ու ընդդիմադիր քաղաքական դաշտ կազմի»,-վստահ է ՀՀԿ-ական պատգամավորը:
Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ԲՀԿ տանդեմին, Ավետիսյանը կարծում է պիտի սպասել ԲՀԿ-ի պաշտոնական հայտարարության: «Գիտեմ մի փաստ. նրանք, հուշագիր են ստորագրել, որից հետո ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել»,-ընդգծել է պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ